HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանները փորձում են արգելել Ազատության հրապարակում մոմավառություն անցկացնել՝ ի հիշատակ Տուլայի ավտովթարի զոհերի

Լիլիթ Թադևոսյան

Այսօր մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Ազատության հրապարակում և ցանկանում են մոմավառություն անցկացնել՝ ի հիշատակ Տուլայի ավտովթարի զոհերի, սակայն ոստիկանները փորձում են խոչընդոտել մոմավառության ակցիան:

Այդ մասին «Հետքի» հետ զրույցում տեղեկացրեց քաղաքացիական ակտվիստ Տիգրան Մազմանյանը: Վերջինս ասաց, որ ոստիկանները եկել են և իրենց ասում են որ գնան մոմավառությունն անցկացնեն եկեղեցում, սակայն ակտիվիստները հրաժարվել են գնալ: Այս պահին մոմավառությունն իրականացվում է, բայց ոստիկանները դեռ տարածքում են և դեռևս հեռախոսով զեկուցում են տեղի ունեցածի մասին:

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 3-ին` տեղական ժամանակով ժամը 03.10-ին, ՀՀ տարածքային կառվարման և արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ ՌԴ Տուլայի տարածաշրջանի Ուզլովայա քաղաքի մոտ վթարի է ենթարկվել Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը: Վթարի հետևանքով զուհվել է  ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8, տուժել՝ 43 ՀՀ քաղաքացի, որոնցից 34-ը՝ հոսպիտալացվել են տարածաշրջանային Ուզլովայա (15 մարդ), Կիրեևսկի (12 մարդ) և Նովոմոսկովսկի (7 մարդ) բժշկական կենտրոններ: Վիրավորներից 9-ի վիճակը բժիշկների գնահատմամբ ծանր է: Ավտոբուսում երեխաներ չեն եղել:

Լուսանկարը՝ Տիգրան Մազմանյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter