HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղացիների պայքարն ավարտվեց հաղթանակով

Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի բնակիչների պայքարն ավարտվեց հաղթանակով:

Մարտի 4-ին տեղի ունեցած համայնքապետի ընտրությունից հետո նորաբակցիները ընտրությունն անվավեր ճանաչելու հայցով դիմել են Վարդենիսի առաջին ատյանի դատարան։ 

Ինչպես տեղակացրել է « Հետքը», գյուղապետի թեկնածուները երկուսն էին` Վարդենիս քաղաքի բնակիչ Արտակ Կարապետյանը եւ նորաբակցի Վազգեն Ասատրյանը:

Մարտի 14-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի (դատավոր Ա. Պետրոսյան)` երեք օր ընթացող դատական նիստ ն ավարտվեց: «Երբ բացեցին քվեաթերթիկներով պարկը եւ հաշվեցին, պարզվեց, որ Արտակ Կարապետյանի օգտին քվերակված քվեաթերթիկների մի մասը վավեր չէին, իսկ 23 հոգի էլ կեղծ էին, նրանք Նորաբակի գրանցում չունեին»,-ասաց Վազգեն Ասատրյանի վստահված անձ, գյուղապետարանի հողաչափ-գանձապահ Արմեն Ղազարյանը: Դատարանն անվավեր ճանաչեց ընտրական հանձնաժողովի որոշումը: Վերահաշվարկելով քվեաթերթիկները` դատարանը վճռեց Նորաբակի համայնքապետի ընտրություններոմ հաղթող ճանաչել Վազգեն Ասատրյանին:

Այսօր մարզպետարանի ներկայացուցիչները պետք է այցելեն Նորաբակ եւ համայնքին ներկայացնեն նոր համայնքապետին:

Նորաբակի ընտրությունները կարող են արդար ընտրություններ անցկացնելու դասական օրինակ դառնալ: Այս գյուղում որեւէ քաղաքական ուժ չի մասնակցել, չի առաջնորդել գյուղացիներին, ընդդիմությունից որեւէ մեկը չի էլ փորձել ներկա գտնվել այս ընտրատարածքում, գյուղացիներն իրենք են ոտքի կանգնել եւ պաշտպանել իրենց իրավունքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter