HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեյրան Օհանյանն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցչին

Նոյեմբերի 4-ին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հերբերթ Զալբերի գլխավորած պատվիրակությանը:

Պաշտպանության նախարարը զրուցակցին ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը` ուշադրություն հրավիրելով վերջին ամիսներին լարվածության կտրուկ աճի, ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակավայրերի թիրախավորման վրա, որի արդյունքում զոհվում են խաղաղ բնակիչներ: Սեյրան Օհանյանն իր խոսքում վերահաստատել է հակամարտող կողմերի միջև շփման գծում վստահության ամրապնդման միջոցառումների կյանքի կոչման, պատահարների հետաքննության մեխանիզմների ներդրման կորևորությունը` կոչ անելով ավելի հասցեական դարձնել միջազգային կազմակերպությունների հորդորները հակամարտող կողմերին:

Հերբերթ Զալբերն իր հերթին մտահոգություն է հայտնել առաջնագծում տեղի ունեցող պատահարների հաճախակիացման կապակցությամբ: Դեսպանն ընդգծել է, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում, և Եվրամիությունն ընդունում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջատար դերը` պատրաստ լինելով հնարավորության սահմաններում ներդրում կատարել վերոնշյալ ձևաչափով բանակցային գործընթացում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter