Սերգո Կարապետյանը կարծում է, որ դաշտերում շատ քիչ ծավալի բանջարեղեն ու խաղող է մնացել
Լիլիթ Թադևոսյան
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ խոսելով մթերումների մասին ասաց, որ իրենց կանխատեսումները շատ ճիշտ էին, և մթերման գործընթացը շատ սահուն անցավ:
«Իհարկե որոշակի խնդիրներ եղան և մենք այդ խնդիրները կարգավորեցինք հենց սեզոնի ընթացքում, տեսաք դուք մեծածավալ մթերումներ իրականացվեց, ինչպես խաղողի այնպես էլ պտուղ-բանջարեղենի և այսօրվա վիճակով կարելի է ասել ի պատիվ բոլոր մթերողների, որ կարողացան այդ մեծածավալ մթերումներն իրականացնել»,- ասաց նախարարը: Հիշեցնենք, որ այս տարի խաղողի և տարբեր բանջարաբոստանային կուլտուրաների մթերման ժամանակ գյուղացիները խնդիրներ ունեցան եւ տեղի ունեցան բազմաթիվ բողոքի ակցիաներ։ Գյուղացիները պարբերաբար փակում էին դեպի Երևան եկող ճանապարհները, բայց մթերման հարցը միևնույնն է ոչ բոլորի համար հաջող ընթացք ստացավ:
Խոսելով մթերվող խաղողի գնի մասին ՝ նախարարն ասաց, որ գինը կարգավորվում է շուկայում առաջարկից և պահանջարկից ելնելով և այնպես չի, որ իրենք գին են թելադրում:
Այն հարցին, որ բազմաթիվ գյուղացիներ այս տարի տուժեցին, և դաշտերում դեռ մեծածավալ չհավաքված բերք կա, արդյոք նախարարը սա հաջողված մթերում է համարում, նախարարն ասաց, որ որևէ բան չկա, ոչ էլ հազար տոննա բերք կա դաշտերում, հնարավոր է մնացած լինի որոշակի բանջարեղեն կամ խաղող, բայց 99 տոկոսով բերքահավաքի աշխատանքներն ավարտվել են:
Իսկ հարցին, որ գյուղացիներն ասում են, որ իրենք ոչ միայն չեն շահել այլ վվնաս են կրել, Սերգո Կարապետյանն ասաց, որ չի կարող ասել՝ չգիտի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել