Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարություններին 2016 բյուջեով ավելի քիչ գումար կհատկացվեն
Լիլիթ Թադևոսյան
Ջրային պետական կոմիտեի 2016 թվականի պետական բյուջեով կտրամադրվի 40 միլիարդ 340 միլիոն դրամ, ինչը 1 միլիարդ 840 միլիոնով ավել է, քան նախորդ տարի: Ավելացված գումարները հիմնականում կփակեն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացած տարբերությունը: Իսկ 11 ծրագրի համար նախատեսված է հատկացնել 14 միլիարդ 245 միլիոն դրամ, այդ թվում՝ կոմիտեի ապարատի պահպանման ծախսեր 265 միլիոն, որից միայն աշխատավարձի գծով 231 միլիոն դրամ: Այդ մասին այսօր բյուջեի քննարկման ժամանակ ասաց Ջրային պետական կոմիտեի ղեկավար Արամ Հարությունյանը:
Իսկ ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի ծրագրի համար հատկացվել է 11,8 միլիոն դրամ:
Խոսելով նաև այս տարվա ոռոգման շրջանի մասին, Արամ Հարությունյանն ասաց, լրացուցիչ ջրառ այս տարի Սևանա լճից չեն իրականացրել, տեղավորվել են 170 միլիոն խմ-ի մեջ։ Նախորդ տարի այն եղել է 270 միլիոն խմ։
«Որոշակի լարված պահեր ունեցել ենք, բայց մենք բավականի ճկուն կառվարում ենք իրականացրել: Հատկապես մենք այս տարի առաջին անգամ գործարկեցինք Մարմարիկի ջրամբարը: Եվ մեր անկախ պետության կյանքում առաջի ջրամբարն էր, որ ամբողջապես գործարկեցինք և 24 միլիոն խմ-ն շատ կարևոր էր Սևանի բեռը թեթևացնեու համար»,- ասաց Արամ Հարությունյանը:
Բնապահպանության նախարարությանը բյուջեով նախատեսվում է հատկացնել 2,924,6 մլն դրամ, 2015 թ.-ին հաստատված 3,217,9 մլն. դրամի դիմաց:
Այդ միջոցները հիմնականում ուղղվելու են հետևյալ ծրագրերի իրականացմանը.
«Հանրապետության ջրային օբյեկտների և օդային ավազանի աղտոտվածության վիճակի մոնիտորինգի իրականացում» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 160,7 մլն դրամ` 2015 թ. հաստատված 154,3 մլն դրամի դիմաց: «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 125,4 մլն դրամ: Բնության հատուկ պահպանվող տարածքների գործունեության ապահովմանն ուղղված ծրագրերի համար նախատեսվում է հատկացնել 856,9 մլն դրամ` 2015թ. 850,3 մլն դրամի դիմաց: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ծառայություններ» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 45,3 մլն դրամ, 2015 թ. 44,5 մլն դրամի դիմաց:
Գյուղատնտեսության նախարարութանը 2016 թվականի բյուջեով կհատկացվի 15,609,9 մլն դրամ, որը նախորդ տարվանից քիչ է, քանի որ 2015 թվականին այդ ոլորտին հատկացվել է՝ 16, 560,5 մլն դրամ: Գումարները հիմնականում կուղղվեն գյուղատնտեսական կենդանիների պատվաստում ծրագրի համար, նախատեսվում է հատկացնել 1,214,5 մլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավել է 25,9 մլն դրամով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել