Ոստիկանությունը հրավիրում է քննարկման
Ոստիկանությունը որոշել է արձագանքել Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեի նախնական ընտրական ցուցակների հրապարակումից հետո տարբեր հասարակական կազմակերպությունների, իրավապաշտպաններ ու քաղաքական գործիչների` ցուցակների թերությունների և անճշտությունների վերաբերյալ հայտարարություններին ու դիտողություններուններին:
«Ոստիկանությունը, նպատակ ունենալով նվազագույնի հասցնել ընտրացուցակների հնարավոր անճշտությունները, անհրաժեշտ պազաբանումներով ու բացատրություններով հրատապ արձագանքում է այդ հայտարարություններին: Չնայած այդ ծավալուն աշխատանքին՝ արդյունքները բավարար չհամարելով և շարունակելով այս բնագավառում հանրության հետ լայն համագործակցության քաղաքականությունը՝ ոստիկանությունը առաջարկում է քննարկումը ԶԼՄ-ների հարթությունից տեղափոխել առավել գործնական դաշտ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ոստիկանությունը կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչներին (մասնավորապես՝ ԱԺ պատգամավորներ Արամ Մանուկյանին, Հովհաննես Մարգարյանին և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին), նաև բոլոր այն քաղաքացիներին, որ մտահոգ են ընտրացուցակների կատարելագործմամբ, հրավիրում է քննարկման:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել