Ավարտվել է անչափահաս աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու գործով նախաքննությունը
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հատուկ փրկարարական ջոկատի ծառայողի կողմից ակնհայտ անչափահաս աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու գործով նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ-ն:
Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ փրկարարական ծառայության ծառայող Ալիկ Համբարձումյանը 2015 թվականի մայիսի 23-ին՝ երեկոյան, անչափահաս Մ. Է.-ից տեղեկանալով նրա անչափահաս լինելու հանգամանքի մասին, փրկարարական ծառայության շենքի բակում կայանված իր անձնական օգտագործման ավտոմեքենայի մեջ Մ. Է.-ի կամքին հակառակ, նրա նկատմամբ բռնություն գործադրելով` անչափահաս աղջկա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում Ա. Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀքրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, և վերջինիս նկատմամբ մինչ դատական վարույթում, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Ավարտվել է քրեական գործի նախաքննությունը և մեղադրական եզրակացությամբ հանձնվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել