
Կառավարությունն իր վրա է վերցրել վթարի զոհերի հուղարկավորության և վիրավորների բուժման ծախսերը
Կառավարության այսօրվա նիստում մինչ օրակարգային հարցերին անցնելը վարչապետի առաջարկությամբ մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով զոհված մեր հայրենակիցների հիշատակը:
Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ վարչապետի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի ղեկավարությամբ:
«Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և Գագիկ Բեգլարյանն արդեն երկու օր է գտնվում են Տուլայի նահանգում, և իրենց անմիջական աջակցությունն են բերում մեր հայրենակիցներին: Շնորհակալ ենք Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, կառավարության ղեկավարին, տրանսպորտի նախարարին: Երեկ մենք ՀՀ նախագահի հետ քննարկել և որոշում ենք կայացրել, որ բոլոր ծախսերը՝ և բուժման, և հուղարկավորության, կառավարությունն իր վրա է վերցնելու»,- նշել է վարչապետը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել