HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդենիս-Մարտակերտ մայրուղու վերանորոգման համար 1,5 մլրդ դրամ է հատկացվել

Տրանսպորտի և կապի նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 1,5 մլրդ դրամ: Կառավարության համապատասխան որոշումը կայացվել է այսօր: Գումարն, ըստ որոշման, տրամադրվել է Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով: 

«Հետք»-ը գրել է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի շինարարության մասին: Երեւան-Գորիս-Ստեփանակերտ մայրուղուց հետո սա երկրորդ միջպետական ճանապարհն է, որն իրար է կապում ՀՀ-ն ու ԼՂՀ-ն: Հիշեցնենք, որ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի շինարարությունը ֆինանսավորում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որը 2013-ի դրամահավաքի  արդյունքում գոյացած 22 մլն դոլարից 12-ը հատկացրել է հենց այս նպատակին: Սակայն հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը մամուլին հայտնել էր, որ դեռ 20 մլն դոլար էլ անհրաժեշտ է՝ ծրագիրն ավարտելու համար:

Համաձայն այսօրվա որոշման փաստաթղթերի` նախատեսված 1,5 մլրդ դրամը տրանսպորտի և կապի նախարարությունը փոխանցելու է «Հայաստան» համահայկակական հիմնադրամին: Որոշման հավելվածներից որևէ մեկում նշված չէ, թե մայրուղու հատկապես որ հատվածի վերանորոգման համար է տրամադրվել նշված գումարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter