ԱԳ նախարարի տեղակալը լուրջ չի կարող վերաբերվել մի զեկույցի, որը ներկայացնում են Ադրբեջանի կողմից «խավիարային դիվանագիտության» ցանկում ներգրավված պատգամավորները
Լիլիթ Թադևոսյան
Մի զեկուցող կամ պատգամավորների խումբ, որոնք որ ներգրավված են Ադրբեջանի կողմից «խավիարային դիվանագիտության» ցանկում, կարծում եմ պետք չէ լրջորեն վերաբերվել նրանց ներկայացրած զեկույցին: Այդ մասին այսօր ԱԺ-ում Եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը:
Հիշեցնենք, որ երեկ Փարիզում ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստում քննարկվել է Ռոբերտ Ուոլտերի հայտնի խնդրահարույց զեկույցը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացման վերաբերյալ: Հանձնաժողովը 24 կողմ, 16 դեմ ձայներով ընդունել է զեկույցը՝ մերժելով հայկական պատվիրակության առաջարկը՝ հետաձգել զեկույցի քննարկումը և նոր զեկուցող նշանակել, որ կլինի ավելի անաչառ ու չեզոք և կհամապատասխանի ԵԽԽՎ կանոնակարգով զեկուցողներին ներկայացվող պահանջներին:
Հարցին, թե ճիշտ չի լինի արդյոք, որ հայկական պատվիրակությունը գնա ավելի կոշ քայլերի և օրինակ բոյկոտի, ինչին ի պատասխան Կարեն Նազարյանն ասաց, որ չի կարծում, որ բոյկոտելը մեր ձևն է:
«Մենք մշտապես կողմ ենք եղել եվրոպական տարբեր կառույցների հետ համագործակցությանը և դրա խորացմանը, ԵԽԽՎ-ն ունի նաև այլ կարևորագույն գործառույթներ՝ կապված Մարդու իրավունքների ժողովրդավարության այս տարածաշրջանում, աշխարհի այս մասում այդ գործընթացներն ավելի արագացնելու ուղղությամբ: Լավ կլինի, որ մենք շարունակենք մեր ներգրավվածությունն առհասրաակ այդ ուղղությամբ և փորձենք ուղղակի համապատասախանեցնել այն արժեքներին, որոնք որ գոյություն ունեն ԵԽԽՎ-ում: Ուոլտերի զեկույցը կամ նրան աջակցողների մոտեցման մեջ այդպիսի արժեքներ բացակայում են, նմանօրինակ քայլերը կարող են ուղղակի վտանգել ԼՂ հակամարտության շուրջ տարվող միջնորդական ջանքերին: Ավելին ասեմ՝ ԵԽԽՎ-ն հակամարտությունների կարգավորման մանդատ չի միայն: Այնպես որ ես լրջորեն չեմ վերաբերվում այդ զեկույցին»,- ասաց նախարարի տեղակալը:
Այնուհետև նա ասաց, որ այստեղ խոսքը գնում է ոչ թե բանաձևի մասին, այլ ոմն Ուոլտերի, որը շուտով վայր է դնում իր մանդատը, նրա կողմից ներկայացված զեկույցի մասին է, որը դեռ պետք է քննարկվի հունվարյան նստաշրջանի ընթացքում:
Նախարարի տեղակալը ցավում եմ, որ Ուոլտերի նման անձը նման ժառանգություն է թողնում ԵԽԽՎ-ին, նման բարդ քննարկում:
«Ես ուղղակի ակնկալում եմ, որ այս ուղղությամբ հավանաբար ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը դեռ քայլեր ունի ձեռնարկելիք, բայց ինձ համար այսօր դժվար է դրանք մեկնաբանել»,- նշեց Կարեն Նազարյանը:
Հարցին, թե արդյոք այս ամենը չի ազդի Հայաստան-ԵՄ հարաբերությունների վրա, Նազարյանն ասաց, որ ոչ մի ձևով չի կարող ազդել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել