HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սննդամթերքի անվտանգության ոլորտում հայ-չինական համագործակցությունը կընդլայնվի

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը նոյեմբերի 6-ին հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպանատան առևտրատնտեսական հարցերով խորհրդական Ուան Շիցայի և առաջին քարտուղար Ուան Շուզենի հետ:

ԳՆ ՍԱՊԾ-ն հայտնում է, որ Արմեն Հայրապետյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և դեսպանատան առևտրատնտեսական հարցերով գրասենյակի միջև ձևավորվել է ակտիվ համագործակցություն, և որ կան հետագայում այն նոր ուղղություններով զարգացնելու բոլոր նախադրյալները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Ծառայության նոր ծրագրերն ու հատկապես լաբորատոր կարողությունների զարգացմանն ուղղված քայլերը: Ուան Շիցայը տեխնիկական աջակցության պատրաստակամություն հայտնեց, ինչպես նաև առաջարկեց համատեղ ուսուցման ծրագրեր իրականացնել:

Քննարկվեցին նաև արտահանմանն ու ներմուծմանն առնչվող հարցեր, անդրադարձ եղավ ալկոհոլային խմիչքների արտահանման գործընթացի կազմակերպմանը՝ հաշվի առնելով, որ ալկոհոլային խմիչքների վերահսկման լիազորությունը վերջերս տրվել է Ծառայությանը:

Փաստելով, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառության ներուժը բավականին մեծ է, այդ թվում և՝ սննդամթերքի ոլորտում, կողմերը համագործակցությունը հետագայում շարունակելու և ընդլայնելու պատրաստակամություն հայտնեցին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter