HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներին բյուջեով հատկացվելիք գումարը նվազել է

Լիլիթ Թադևոսյան

ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծով գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներին նախատեսված է հատկացնել 26,238.5 մլն դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է: Նախորդ տարի այն կազմել էր 28,282.0 մլն դրամ:

Այդ մասին այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց հիմնական զեկուցող, ՀՀ  ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: 

Նրա խոսքով ՝ նվազումը պայմանավորված է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների իրականացում» ծրագրի ավարտմամբ:

«Կրթության ոլորտին այս տարի կտդրամադրվի 131,939.4 մլն դրամ և ծախսերը 2015թ. պետական բյուջեի նկատմամբ աճել են 6,423.5 մլն դրամով կամ 5.1 տոկոսով: Հանրակրթության ոլորտին, որի գծով 2016 թվականին նախատեսվել է հատկացնել 76,702.4 մլն դրամ, կա ծախսերի աճ, որը նախորդ տարվա համեմատ կազմում է 2,319.6 մլն դրամ կամ: «Ներառական կրթություն» ծրագրի գծով նախատեսվել է 3108.2 մլն դրամ, Հատուկ կրթության և մասնագիտացված հանրակրթական ուսուցման գծով նախատեսվել է հատկացնել 5659.6 մլն դրամ»,-ասաց Սաֆարյանը:  

Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ գիտության ոլորտի համար 2016 թվականի պետական բյուջեի նախագծով գիտությանը կհատկացվի շուրջ 14.313.8 մլն դրամ:

Իսկ հանգստի, մշակույթի և կրոնի բնագավառին 2016թ. պետական բյուջեի նախագծով հատկացումները կազմում են 26,238.5 մլն դրամ` 2015թ. 28,282.0 մլն դրամի դիմաց: Նվազումը դարձյալ պայմանավորված է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների իրականացում» ծրագրի ավարտմամբ:

«Պետական կառավարման մարմինների պահպանման ծախսերը, ինչպես և 2015 թվականին, կազմում են 1,421.0 մլն դրամ: Հանգստի և սպորտի ծառայությունների համար նախատեսված է տրամադրել 1,838.5 մլն դրամի հատկացումներ: Մշակութային ծառայությունների համար 2016 թ. նախատեսված է 13,627.4 մլն դրամ հատկացնել, որը նախորդ տարվա համեմատ ավելի քիչ է, քանի որ 2015 թվականին  այն կազմում էր 15,539.8 մլն դրամ»,- ասաց փոխնախարարը:

Ինչ վերաբերում է ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման և հրատարակչական ծառայություններին հատկացվելիք գումարներին, Պավել Սաֆարյանն ասաց, որ այս տարի այդ ոլորտին կտրամադվի 8,631.5 մլն դրամ, իսկ  2015 թվականին տրամադրվել է 8,748.4 մլն դրամ:

«Հեռուստառադիոհաղորդումների գծով 2016 թվականին նախատեսված է  տրամադրել 7,107.9 մլն դրամ:  Հրատարակչությունների, խմբագրությունների գծով  այս տարի կհատկացվի 1,135.3 մլն դրամ: Տեղեկատվության ձեռքբերման գծով 2016 թվականին նախատեսված են 388.3 մլն դրամ հատկացումներ: Իսկ Կրոնական և հասարակական այլ ծառայությունների գծով 2016թ. նախատեսված է 1,123.1 մլն դրամ: Երիտասարդական ծրագրերի իրականացման համար 2016 թվականին նախատեսված է 827.4 մլն դրամ: Քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, արhմիություններին, ազգային փոքրամասնություններին աջակցության նպատակով 2016 թվականին կհատկացվի   295.7 մլն դրամ, որը նախորդ տարվանից չի տարբերվում»,-հավելեց Պավել Սաֆարյանը:

Մեկնաբանություններ (1)

Vahagn
բա խեղճ հասոն ու սմբատյանը ինչ են լափելու,որ պակասացրել են

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter