HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը հետապնդում է «Ո՛Չ»-ի պայքարին մասնակցող «Նոր Հայաստան» ճակատի երիտասարդ աջակցին

Երեկ «Նոր Հայաստան» ճակատի երիտասարդ աջակից Սմբատ Բարսեղյանին անձամբ կամ միջնորդավորված կերպով հեռախոսով զանգել են ոստիկանության ծառայողներ և սկզբում փորձել են իմանալ նրա բնակության հասցեն և ուսման վայրը, իսկ այնուհետև պահանջել են ներկայանալ ոստիկանություն: Այս մասին տեղեկացնում է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի
«Ընդդիմության միասնական շտաբ»-ը: 

Սմբատ Բարսեղյանը, օգտվելով Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված իրավունքներից, իր մասին որևէ տեղեկություն չի հայտնել և հրաժարվել է բանավոր պահանջով ներկայանալ ոստիկանություն:

Սմբատ Բարսեղյանի նկատմամբ ոստիկանության առանձնահատուկ վերաբումունքի պատճառը նրա քաղաքական ակտիվությունն է, ինչը վերջին շրջանում դրսևորվել է Վանաձորում անցկացված «Նոր Հայաստան» ճակատի հանրահավաքի ժամանակ, որի ընթացքում ոստիկանությունը անհամաչափ ուժ և բռնություն է գործադրել նրա նկատմամբ:

«Ընդդիմության միասնական շտաբ»-ը երիտասարդ քաղաքացու նկատմամբ ոստիկանության այս ապօրինի գործողությունները գնահատում է որպես հոգեբանական ճնշման միջոցով իրականացվող քաղաքական հետապնդում, որի նպատակն է երիտասարդությանը ետ պահել վարչախմբի մոգոնած նոր սահմանադրությանը «Ո՛Չ» ասելու քարոզչությունից ու պայքարից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter