HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանական կողմից ՌԴ քաղաքացու բեռնատար ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի, հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով գույքը դիտավորությամբ վնասելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն: 

2015թ. նոյեմբերի 5-ին՝ ժամը 15:07-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության մարտական հենակետերից ինքնությունը չպարզված անձանց կողմից տարբեր տրամաչափի մարտական զենքերից կրակոցներ են արձակվել Բաղանիս-Ոսկեպար սահմանամերձ միջպետական ավտոճանապարհով ընթացող, ՌԴ քաղաքացու կողմից վարվող «DAF XF 95» մակնիշի K169ÑÐ15rus համարանիշի բեռնատար ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով վնասվել է նշված ավտոմեքենայի շարժիչը:

Դեպքի կապակցությամբ ավտոմեքենայի վարորդը՝ Ա.Ելդզարովը, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է տվել:

Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (սպանության փորձ, հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով գույքը դիտավորությամբ վնասելը):

Ա.Ելդզարովը ճանաչվել է տուժող: Նա կրակոցների հետևանքով մարմնական վնասվածքներ չի ստացել:

Քանի որ Բաղանիս-Ոսկեպար միջպետական ավտոճանապարհի և հարակից սահմանամերձ գյուղերի ուղղությամբ շարունակվել են կրակոցները, ուստի, տեղանքի վտանգավորության պատճառով, դեպքի վայրի զննություն հնարավոր չի եղել կատարել:

«DAF XF 95» մակնիշի K 169 հՀ 15 rus համարանիշի բեռնատար ավտոմեքենան գտնվում է դեպքի վայրում:

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի վայրում քննչական գործողություններ կատարելու և տրանսպորտային միջոցը դուրս բերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter