HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տուլայի վթարից տուժած երկու քաղաքացիները կտեղափոխվեն Մոսկվա

Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտի նեղ մասնագետների խմբի մասնակցությամբ հերթական բժշկական կոնսիլիումն է հրավիրվել` Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիների առողջական վիճակը գնահատելու և  բուժման հետագա քայլերը քննարկելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ-ն:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կազմում շարունակում է տեղում համակարգել տուժածների բուժօգնության աշխատանքները:

 Նրա փոխանցմամբ` ռեանիմատոլոգները, կրծքային վիրաբույժները,  նյարդաբանները  և այլ  նեղ մասնագետները կրկնակի կոնսիլիումի արդյունքում որոշում են կայացրել  Ուզլովսկայա բժշկական կենտրոնում բուժում ստացող  երկու  հիվանդի վիրահատության նպատակով տեղափոխել  Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտ: Տուժածներից մեկի մոտ, որը տեղափոխվելու է Մոսկվա ուղղաթիռով, առկա են  բազմաբեկորային կոտրվածքներ:  Մյուսը կտեղափոխվի ռեանիմոբիլով, ունի ողնաշարի կոտրվածք:

Մեկ այլ տուժած հարազատների ցանկությամբ տեղափոխվել է Սոլնիչնագորսկի շրջանային հիվանդանոց:

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկն ունի կյանքի հետ անհամատեղելի վնասվածներ, գտվում է Ուզլովսկայա բժշկական կենտրոնում բժիշկների մշտական հսկողության ներքո:  

Մնացած ութ տուժածները բուժումը կշարունակեն  Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում:  

ՌԴ-ում բուժվող 12 տուժածի առողջական վիճակի մասին պարբերաբար զեկուցվում է ՀՀ առողջապահության նախարարին:

 Այս պահի դրությամբ ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժում է ստանում վթարից տուժած 3 քաղաքացի: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter