HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու կրթական հաստատությունների տնօրենների նկատմամբ կկիրառվեն կարգապահական տույժեր

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել ԿԳՆ ներքին աուդիտի կոմիտեի նիստը, որի օրակարգում ընդգրկված էին ներքին աուդիտի 2015 թվականի տարեկան ծրագրով նախատեսված, ՀՀ ԿԳՆ ենթակայությամբ գործող 5 կազմակերպություններում իրականցված աուդիտորական ուսումնասիրությունների հաշվետվությունները:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԳՆ-ն, նիստում ներկայացվել են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոց, Հրաձգության հանրապետական մարզադպրոց, Երևանի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան ՊՈԱԿ-ներում կատարված աուդիտի ընթացքում հայտնաբերված բացթողումներն ու թերությունները: Նիստին ներկան են եղել նաև նշված ՊՈԱԿ-ների ղեկավարները:

Քննարկման արդյունքում ներքին աուդիտի կոմիտեի նիստում որոշվել է առաջարկել ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանին կիրառել կարգապահական տույժ (խիստ նկատողություն) Երևանի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Հրաձգության հանրապետական մարզադպրոց ՊՈԱԿ-ների տնօրենների նկատմամբ, ինչպես նաև զգուշացնել մնացած կազմակերպությունների ղեկավարներին՝ ձեռնարկել համապատասխան քայլեր արձանագրված թերացումները շտկելու և բացառելու ուղղությամբ:

Շեշտվել է, որ նույն թերացումները հետագայում կրկնվելու դեպքում՝ կկիրառվեն ավելի խիստ կարգապահական տույժեր: Ներքին աուդիտի վարչությանը հանձնարարվել է պարբերաբար ուսումնասիրել արձանագրված թերությունների շտկման ընթացքը և զեկուցել նախարարին: 

Նիստի ընթացքում քննարկվել է նաև ներքին աուդիտի կոմիտեի նախորդ նիստի ընթացքում քննարկված հաշվետվությունների ու հանձնարարականների կատարողականը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter