HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանն ու Արենին ճանաչվել են 2015-ի լավագույն համայնքներ

Հայաստանի համայնքների միությունը և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում են, որ հայտնի են «Տարվա լավագույն համայնք 2015»-ի մրցանակակիրները: 

Մրցանակաբաշխության հանձնման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 10-ին Ջերմուկ քաղաքում Գյուղական համայնքների 5-րդ համաժողովի շրջանակներում։ 

Ըստ անվանակարգերի 2015 թվականի մրցանակներին են արժանացել՝

«Լավագույն համայնք 2015» անվանակարգ 

«Լավագույն քաղաքային համայնք 201»՝ Սյունիքի մարզ, Կապան քաղաք

«Լավագույն գյուղական համայնք 2015»՝ Վայոց Ձորի մարզ, Արենի գյուղական համայնք 

«Մաքուր համայնք 2015» անվանակարգ 

«Մաքուր համայնք 2015»՝ Արարատի մարզ, Արարատ քաղաք

«Մաքուր գյուղական համայնք 2015»՝ Արագածոտնի, Սասունիկ գյուղական համայնք 

«Կանաչապատ համայնք 2015» անվանակարգ 

«Լավագույն կանաչապատ համայնք 2015»՝ Լոռու մարզ, Տաշիր քաղաք 

«Մշակութային լավագույն համայնք 2015» անվանակարգ 

«Մշակութային լավագույն քաղաք 2015»՝ Արմավիրի մարզ, Էջմիածին քաղաք

«Մշակութային լավագույն գյուղական համայնք 2015»՝ Արարատի մարզ, Ուրցաձոր համայնք 

«Համայնքային կյանքի լավագույն լուսաբանում 2015» անվանակարգ 

  • Արմինե Ղուկասյան, Գեղարքունիքի մարզ
  • Դիանա Բախշյան, Սյունիքի մարզ 

«Հայաստանի համայնքների միության» և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից համատեղ անցկացվող «Տարվա լավագույն համայնք» մրցանակաբաշխությունն ամենամյա է, ավանդական բնույթ ունի և կազմակերպվում է սկսած 2005 թվականից։ 

Մրցանակաբաշխությունը նպատակ ունի ավելի թափանցիկ ու հրապարակային դարձնել համայնքների գործունեությունը, ինչպես նաև ձևավորել առողջ մրցակցություն՝ խթանելով տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը։ 

Մրցանակաբաշխությունն ընթացիկ տարում հաջողություններ արձանագրող համայնքների աշխատանքի գնահատման միջոց է։ 

Մրցանակաբաշխությունն անցկացվում է համայնքների կողմից գրավոր ներկայացված հայտերի հիման վրա։ Գնահատումն իրականացվել է հատուկ ձևավորված մրցույթային հանձնաժողովի կողմից։ 

Լուսանկարը՝ Արենիից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter