
Գագիկ Բեգլարյանը՝ Վարդան Այվազյանին. «Պարոն Այվազյան, ինչո՞ւ եք վրդովված»
Լիլիթ Թադևոսյան
Այսօր, երբ ԱԺ-ում քննարկվում էր ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագիծը, տրանսպորտի և կապի ոլորտի եկամուտներն ու ծախսերը ներկայացնելուց հետո նախարար Գագիկ Բեգլարյանին հարց ուղղեց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ ճշտելու, թե ինչո՞ւ է դեպի Բաթումի երկաթգծային ուղևորափոխադրման տոմսերի արժեքը թանկացել. «Հարց տվեցի, չլսեցիք, նորից կրկնեմ: Եթե կուզեք՝ թող ֆինանսների առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը պատասխանի»,- ասաց Այվազյանը:
Ի պատասխան՝ Գագիկ Բեգլարյանն ասաց. «Պետք չէ, ես ինքս կպատասանեմ: Պարոն Այվազյան, ինչո՞ւ եք վրդովված»:
Գագիկ Բեգլարյանն ասաց, որ իրականում, ըստ նախնական պայմանավորվածության և կոնցեսիոն պայմանագրի, ֆիքսվել է, որ եթե ուղևորափոխադրումներից որոշակի գումար չեն ապահովում, ապա Հայաստանի Հանրապետության կողմից դա պետք է ապահովվի:
«Ես չգիտեմ այդ ժամանակ դուք՝ պարոն Այվազյան, պատգամավոր եղել եք, թե ոչ, բայց մենք օրենքի տառով, ըստ պայմանագրի վճարումները կատարում ենք: Եթե պայմանագրում կան սխալներ, դուք լավ ասացիք պարոն Այվազյան, մենք լավ միջամտում ենք, որ գները չբարձրացնեն ոնց ուզում են: Իսկ այս տարի անգամ աուդիտ է անցկացվել այդ կազմակերպությունում»,- ասաց Բեգլարյանը:
Այնուհետև Վարդան Այվազյանը սկսեց գովել տրանսպորտի ոլորտում կատարվող աշխատանքները:
Արձագանքելով՝ Գագիկ Բեգլարյանն ասաց, որ եթե Այվազյանը նախարարության դրական աշխատանքը ներկայացնում է՝ պարտադի՞ր է, որ ինքը մեկնաբանի:
Մեկնաբանել