HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Խաչատրյան. «Պետք է չհայտարարագրված թվերից վախենալ»

Լիլիթ Թադևոսյան

Հասարակության կյանքի վատթարացման հետ մեկտեղ վատանում է նաև պաշտոնյաների կյանքը, ավելին՝ պաշտոնյաներ կան, որ գիշերը չեն քնում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

Լրագրողների այն դիտարկմանը, թե չեն քնում, քանի որ փողերն են հաշվում, նախարարն ասաց. «Չե իրենց գումարները հաշվողներ կան: Եթե պետական պաշտոնյան մտածում է, որ իր պաշտոնը վայելքի համար է, բնականաբար, կհաշվի իր գումարները, իսկ եթե անհանգստանում է իր գործի համար, ապա՝ ոչ»:

Նախարարի խոսքերով՝ հատկապես ներկա պայմաններում, երբ կան սոցիալական ցանցեր, երբ ժողովուրդն ամեն ինչի մասին իմանում է, բնականաբար կառավարությունների կյանքը բարդանում է, և կառավարությունների խնդիրն այն է, որ կարողանան այնքան շատ գործեր անեն, որ կարողանան իրենք ռիսկերը թուլացնեն, սա բնական պրոցես է ոչ միայն մեզ մոտ, այլև ամբողջ աշխարհում՝ կարծում է Գագիկ Խաչատրյանը:

Իսկ այն հարցին, թե արդյոք հակասություններ չկան, որ նման սուղ բյուջեի պայմաններում նախարարությունների ծախսերը չեն կրճատվում՝  մեքենաներն ու գործուղումներն են ավելանում, նախարարը պատասխանեց, որ իրականում հակասություններ կան:

«Դրա մեջ տրամաբանություն կա, սակայն, եթե դուք ուշադիր հետևեք կոնկրետ մեր ֆինանսների նախարարությունը, հունվար ամսվանից կրճատումներ է արվում, մոտավորապես 4 միլիարդ դրամ կրճատումներ ենք արել: Սակայն մեկ օրում անել հնարավոր չէ, քանի որ պետք է բարեփոխումներ կատարես: Նույն հարկային ծախսերը՝ մենք 5 տարվա ընթացքում 57 տեսչությունից թողեցինք 21-ը, սակայն մեկ տարում դա չէիք կարող անել և դրա շրջանակներում բազմաթիվ հարկային ծառայողներ կրճատվեցին, իսկ հիմա գործընթացը շարունակվում է և՛ հարկայինում, և՛ մաքսայինում, և՛ նախարարությունում»,- հավելեց նախարարը:

Իսկ այն դիտարկմանը, որ պաշտոնյաների հայտարարագրերի թվերի մեծությունից կարելի է անգամ վախենալ, նախարարն ասաց, որ պետք է չհայտարարագրված թվերից վախենալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter