Ջրագծի վթար և ջրի կորուստ՝ 10 օր շարունակ. բնակիչների դիմումներն արդյունք չեն տալիս
Երևանի Աջափնյակ համայնքի Պարսեղով փողոցի բնակիչներն այսօր «Հետքին» ահազանգեցին, որ իրենց թաղամասում ջրագծի վթար է տեղի ունեցել: Սակայն արդեն 10 օր է, որևէ գերատեսչություն չի լուծում խնդիրը:
|
«Դիմել ենք «Ջրմուղին» և քաղաքապետարանին և ստացել ենք պատասխան, որ ջրագիծը պատկանում է բնակչին և իրենք ոչինչ չեն կարող անել»,- «Հետքին» պատմեց թաղամասի բնակիչներից Քրիստինան: Ըստ բնակչի, սեփականատերը նույնիսկ պատրաստակամ է նորոգել այն, սակայն ջրի հոսքը շատ մեծ է և կարիք ունի մասնագետների օգնությանը: Մինչդեռ ոչ «Ջրմուղը», ոչ էլ քաղաքապետարանը մինչ օրս չեն արձագանքում բնակիչների բողոքներին: Իսկ այդ ընթացքում ջրի հսկայական կորուստ է լինում: «Ջրի ահռելի հոսք է գնում, և կարծում եմ դա արդեն ոչ միայն բնակչի, այլ նաև պետության շահերց է բխում»,- ասում է Քրիստինան: |
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել