HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պրոբացիոն ծառայության ստեղծման հիմնահարցերը քննարկվել են Լոնդոնում

Երկօրյա աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 9-ին հանդիպել է Արդարադատության նախարարության խորհրդարանական պետքարտուղարի տեղակալ, բանտերի, պրոբացիայի և վերականգնողական արդարադատության նախարար Անդրյու Սելուսին: Այս մասին տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը:

Արփինե Հովհաննիսյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծման հիմնահարցերը և այն քայլերը, որոնք կատարվել են՝ պիլոտային ծրագրեր, թրեյնինգներ, կամավորներ և այլն: Նախարարը նշել է, որ առաջիկայում կներկայացվի «Պրոբացիայի և պրոբացիայի պետական ծառայության մասին» ՀՀ օրենքը, որը հնարավորություն կտա լիարժեք ներդնել այդ համակարգը: Արփինե Հովհաննիսյանը նշել է նաև էլեկտրոնային մոնիտորինգի համակարգի անհրաժեշտության մասին և կարևորել այդ բնագավառում Միացյալ Թագավորության հարուստ փորձը:

Անդրյու Սելուսը ներկայացրել է ՄԹ-ում պրոբացիոն ծառայության ներդրման ընթացքը, ինչպես նաև այն բարեփոխումները, որոնք նրանք պատրաստվում են առաջիկայում իրականացնել, մասնավորապես՝ ուղղված էլեկտրոնային մոնիտորինգի համակարգի կատարելագործմանը:

Նա նաև հայտնել է իր պատրաստակամությունը օրենսդրական փորձաքննության, ինչպես նաև այլ ոլորտներում համագործակցության խորացման համար:

Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը գտնվում է Լոնդոնում Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կազմակերպած «Պրոբացիոն համակարգի ներդրումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Հայաստանյան պատվիրակության կազմում են նաև Վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, Դատավորների միության նախագահ Հրաչիկ Սարգսյանը, ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման պետ Լևոն Ավետիսյանը, այլք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter