HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օպերլիազորը հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ հետախուզումն առանց հիմքի դադարեցրել է

Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ մեղադրվող և 2001 թվականից հետախուզման մեջ գտնվող Գագիկ Հ.-ի նկատմամբ քննիչի կողմից քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացված չլինելու պայմաններում, ՀՀ  ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի օպերլիազորը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, կայացրել է ծանր հանցագործություն կատարած Գագիկ Հ.-ի նկատմամբ հայտարարված հետախուզումը դադարեցնելու  վերաբերյալ անհիմն որոշում: Դրա հիման վրա քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հիմքով դադարեցվել է Գագիկ Հ.-ի նկատմամբ հայտարարված հետախուզումը:

ՀՀ ոստիկանության ծառայողի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter