HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ավելանում է տեղական ինքնակառավարմանը հանրության մասնակցությունը»,- Տարոն Մարգարյանի ուղերձը՝ ՏԻՄ օրվա առթիվ

Երևանի քաղաքապետն ուղերձ է հղել՝ շնորհավորելով Տեղական ինքնակառավարման օրը: Այն ներկայացնում ենք ստորև.

«Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի ներկայացուցիչներ,

Շնորհավորում եմ բոլորիդ Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ:

Մոտ երկու տասնամյակ առաջ՝ 1996-ին ներդրվելով, տեղական ինքնակառավարման համակարգը զգալի առաջընթաց է արձանագրել ու այս ընթացքում նաև ապացուցել  կառավարման այս համակարգի ներդրման անհրաժեշտությունը: Տարեցտարի ավելի ու ավելի է մեծանում մեր բնակչության վստահությունը տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ՝ այդպիսով նաև ավելացնելով հանրությանը հուզող խնդիրների լուծման ուղղությամբ ՏԻՄ-երի պատասխանատվությունը:

Վստահությանը զուգահեռ ավելանում է նաև տեղական ինքնակառավարմանը հանրության մասնակցությունը, ինչն իր հերթին հնարավորություն է տալիս շատ ավելի լավ պատկերացնելու տեղական նշանակության խնդիրներն ու հնարավորին արագ և ճիշտ լուծումներ գտնելու դրանց համար՝ նաև ապահովելով գործընթացների առավել թափանցիկությունը:

Մարդիկ այսօր առաջին հերթին հենց տեղական ինքնակառավարման մարմնին են դիմում իրենց հուզող ու հետաքրքրող հարցերով և, ի պատիվ համակարգի աշխատողների՝ պետք է փաստենք, որ նրանք ամենայն պատասխանատվությամբ են կատարում իրենց պարտականությունները՝ հնարավոր լուծումներ տալով բարձրացված հարցերին կամ էլ օգտակար խորհրդատվությամբ նպաստելով այս կամ այն հարցի կարգավորմանը:

Հարգելի բարեկամներ,

Համոզված եմ, որ այսուհետ էլ դուք նույն նվիրվածությամբ շարունակելու եք ձեր աշխատանքը՝ նպաստելով համակարգի ամրապնդմանն ու կատարելագործմանը, ի շահ և ի բարօրություն մեր ազգաբնակչության»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter