HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կատարվում է քննություն՝ պարզելու Լևոն Մութաֆյանի մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում է քննություն՝ պարզելու թատերագետ Լևոն Մութաֆյանի մահվան հանգամանքները։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից: 

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ այսօր՝ ժամը 13-ի սահմաններում, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանում գործող հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննիչի գլխավորությամբ, և հյուրանոցի համարներից մեկի լոգասենյակում հայտնաբերել Լևոն Մութաֆյանի դին։

Դատաբժշկի կողմից դիակի նախնական զննության արդյունքում բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ Լ.Մութաֆյանի մահվան հանգամանքները պարզելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter