ՀՔԾ. քրեակատարողական հիմնարկի աշխատակցի մոտից թմրամիջոց են գտել
2015 թվականի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հիշյալ քրեակատարողական հիմնարկի վարչական շենքի բժշկական սպասարկման աշխատակից Անահիտ Գ.-ի մոտից հայտնաբերել և վերցրել են զգալի չափերով «կոդեին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահաբեր: Այս մասին հայտնում է ՀՔԾ-ն:
ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից դեղահաբերն ապօրինի պահելու դեպքի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել