HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տուլայի վթարի զոհերի ընտանիքներին կտրամադրվի 1.5 մլն դրամ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որտեղ որոշվել է կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 50 մլն դրամ՝ նոյեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով տուժած անձանց պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին կտրամադրվի 1,5 մլն դրամ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բուժումը շարունակող 14 վիրավորներին՝ 700 հազարական դրամ, ավտոբուսի մյուս բոլոր ուղևորներին՝ 500 հազարական դրամ, անհրաժեշտության դեպքում հուղարկավորության համար կտրամադրվեն սգո պարագաներ և տրանսպորտային միջոցներ: Ըստ պահանջի կապահովվի ՌԴ հիվանդանոցներում բուժումը շարունակող անձանց վերադարձը ՀՀ՝ հոգալով տեղափոխման ծախսերը: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter