HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

40 մլն դոլարի վարկ՝ ոռոգման համակարգն արդյունավետ դարձնելու համար

Այսօր կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը: Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել ներդրումային վարկ` 40 մլն ԱՄՆ դոլարի չափով: Ծրագրի շրջանակում նախատեսվում է բարձրացնել ոռոգման համակարգերի արդյունավետությունը, մեծացնել ոռոգվող հողերի մակերեսը, զարգացնել կառավարչական կարողությունները, ինչպես նաև բարձրացնել ջրօգտագործողների միավորումների տեխնիկական հագեցվածությունը և այլն:

Կառավարության հավանությանն է արժանացել նաև ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև 2015թ. հոկտեմբերի 19-ին ստորագրված «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր – արդյունքների վրա հիմնված փոխատվություն» (հատուկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է Հայաստանին տրամադրել վարկ` 88.5 մլն ԱՄՆ դոլարի չափով: Ծրագրի նպատակն է՝ բարձրացնել դպրոցների շենքերի սեյսմակայունությունը, հզորացնել սեյսմիկ աղետի պատրաստվածության և արձագանքման կարողությունները, բարելավել սեյսմիկ աղետի ռիսկի կառավարման և նվազեցման համար օժանդակող քաղաքականությունները և համակարգերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter