
Սիլվա Համբարձումյանի՝ Սյունիքի մարզպետի գողության մասին հայտարարությամբ իրավապահները զբաղվում են
Գործարար Սիլվա Համբարձումյանի՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կատարած գողության մասին հայտարարությամբ իրավապահներն արդեն զբաղվում են: ՀՀ գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը «Հետքին» տեղեկացրեց, որ օրվա մամուլի մոնիտորինգի արդյունքում տվյալ հոդվածն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ դրանում մատնանշված հանգամանքները ստուգելու եւ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար՝ նկատի ունենալով, որ հոդվածի բանախոսը մատնանշել է հանցագործություն, կոնկրետ հանգամանքներ՝ արձանագրելով անուններ եւ դեպքի վայր:
«Իսկ թե դա որքանով է համապատասխանում իրականությանը, կիմանանք ստուգման արդյունքներով, երբ Հատուկ քննչական ծառայությունը կավարտի այն»,- ասաց Սոնա Տռուզյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել