
Որդեգրվում է մանկատուն տարված երեխաների 7%-ը (ինֆոգրաֆիկա)
ԱՎԾ վերջին (2014թ.) տվյալներով՝ 2010-ի համեմատ Հայաստանի մանկատներում երեխաների թիվը 5,65%-ով նվազել է (289 երեխա)։
Տարեկան միջինը 1022 երեխա է հայընվում մանկատներում, որոնց 52%-ը տղաներ են, 48%-ը՝ աղջիկներ:
Ընդհանուր առմամբ՝ 2010-2014թթ․ մանկատուն է տարվել 2638 տղա և 2472 աղջիկ։ 2010-2014թթ․ ընթացքում 60%-ով նվազել է նաև որդեգրվող երեխաների թիվը: Մասնավորապես՝ 2010-2014թթ. ընկած ժամանակահատվածում որդեգրվել է 366 երեխա: Տարեկան միջինը որդեգրվում է 73 երեխա: Երեխաների կեսից ավելին՝ 55%-ը, աղջիկներ են (40 աղջիկ): Որդեգրվում է մանկատուն տարած երեխաների մոտ 7 %-ը․ նշված 5 տարիների ընթացքում որդեգրվել 366 երեխա։
Տվյալները՝ Ազգային վիճակագրական ծառայության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել