
Նախագահը ստորագրել է «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքները:
Հիշեցննենք, որ նշված փոփոխություններով հնարավորություն է տրվում նույնականացման քարտեր ունեցող քաղաքացիներին մասնակցել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին, որը կանցկացվի դեկտեմբերի 6-ին: Նախկինում քվեարկությանը կարելի էր մասնակցել միայն անձնագրով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել