HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ 70 պատգամավոր կողմ քվեարկեց համայնքների խոշորացմանը, մինչդեռ բնակչության մեծ մասը հանրաքվեի միջոցով «ոչ» էր ասել

Լիլիթ Թադևոսյան

Այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստում 70 կողմ, 14 դեմ եւ 19 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունվեցին «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը և կից ներկայացված նախագծերի փաթեթը:

Մինչև քվեարկությունը վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ու ասաց, որ օրինագիծը ներկայացված է Սահմանադրության պահանջների խախտումով, այսինքն՝ օրինագծին կցված չեն տվյալները հանրաքվեների մասին:

«Ես կոչ եմ անում բոլոր պատգամավորներին՝ քվեարկելուց առաջ ուշադիր լինել այս արդյունքների նկատմամբ, որովհետև եթե դուք ուշադիր ուսումնասիրեք, կտեսնեք, որ բնակչությունը, համայնքները դեմ են քվեարկել այս խոշորացմանը: Ես կոչ եմ անում հարգել համայնքների բնակիչների կամքը, ժոողվրդի կամքը»,- ասաց Զուրաբյանը:

Զուրաբյանին արձագանքելով՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ կարծում է՝ քվեարկության արդյունքներն ըստ քննարկվող հարցի պարտադիր չէ, որ լինեին:

«Պարզապես, ձեր խնդրանքով ներկայացվել է, մի քանի անգամ կարդացինք նաև կարգը, այսինքն՝ խնդիրը ոչ թե վերաբերում էր քվեարկության արդյունքներին, այլ հիմնական նախագծին»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերի 22 համայնքներում անցկացվել էր տեղական հանրաքվե՝ համայնքների խոշորացման վերաբերյալ: Համաձայն այդ հանրաքվեի արդյունքների՝ բացառությամբ Սյունիքի մարզի ու Լոռու մարզի մի քանի գյուղի, բոլոր բնակավայրերում համայնքների խոշորացմանը դեմ են արտահայտվել:

ԱԺ 70 պատգամավոր կողմ քվեարկեց համայնքների խոշորացմանը, մինչդեռ բնակչության մեծ մասը հանրաքվեով ոչ էր ասել դրան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter