HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուժեղ քամին լուրջ վնասներ է պատճառել Լոռու մարզին

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը պատկան մարմինների մասնակցությամբ այսօր արտակարգ խորհրդակցություն է հրավիրել՝  նախորդ օրը և այս գիշեր Լոռու մարզի ողջ տարածքում ուժեղ քամու պատճառած վնասները, աղետի հետևանքները կարճ  ժամանակամիջոցում վերացնելու հարցերի շուրջ: Այս մասին տեղեկանում ենք մարզպետարանի կայքից,

Լոռու մարզի փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Հրաչ Անտոնյանի զեկուցմամբ՝ նախնական տվյալներով առավել շատ վնասներ են կրել Թումանյանի, Ստեփանավանի տարածաշրջաները, Վանաձորը: Վարչության պետը հայտնել է նաև, որ նոյեմբերի 12-ին մի քանի ժամ անընդմեջ չի գործել երկաթգիծը, սակայն երեկոյան կողմ երթևեկությունը վերականգնվել է: 

«Հայէլէկտրացանցեր ընկերության Դեբեդ մասնաճյուղի» տնօրեն Գագիկ Սարգսյանը տեղեկացրել է, որ քամին լուրջ վնասներ է պատճառել հենասյուներին, 83 համայնքներում ընդհատվել է էլեկտրամատակարարումը: Ընկերության բրիգադներն աշխատել են ողջ գիշեր և մինչև առավոտ հոսանքազրկված համայնքներից 43-ում էլեկտրամատակարարումը վերականգնվել է: Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Ըստ տնօրենի, Երևանից ևս բրիգադներ են ժամանում՝ վնասներն արագ վերականգնելու նպատակով:

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը զեկուցել է, որ մարզկենտրոնում վնասվել են մի շարք բազմաբնակարան շենքերի տանիքներ, կոտրվել են բազմաթիվ պատուհանների ապակիներ, տապալվել են հաստաբուն ծառեր: 

Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը տեղեկացրել է, որ մարզի մի շարք համայնքներում վնասվել են դպրոցների տանիքներն ու  ապակիները : Առավել լուրջ վնասներ են կրել Վանաձորի թիվ 27 և 16 դպրոցները: Հոսանքազրկումների հետևանքով առոջապահական հիմնարկները շտապ կերպով անցել են այլընտրանքային էլեկտրամատակարարման, և աշխատանքները չեն տուժել:

Լոռու մարզպետի հանձնարարությամբ համայնքներում ձևավորվել են հանձնաժողովներ՝ վնասի չափերը ճշտելու նպատակով: Այդ տվյալները հետո ներկայացվելու են կառավարությանը: Մարզպետ Նալբանդյանը հանձնարարել է նաև առկա  հնարավորությունների սահմաններում արագ կերպով  վերացնել հետևանքները՝ մաքրել  փողոցները, քանի դեռ տեղումներ չկան՝ վերանորոգել բազմաբնակարան շենքերի տանիքները:

Լուսանկարները՝ lori.mtaes.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter