HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Կարապետյանը 1 միլիոն ԱՄՆ դոլար նվիրատվություն է կատարում «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոն 2015-ին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտնում է, որ ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանն այսօր պատրաստակամություն է հայտնել 1 միլիոն ԱՄՆ դոլար նվիրաբերել Հեռուստամարաթոն 2015-ին, որի նպատակն է
Արցախում 5 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին տներով ապահովելը: Բարերարի նվիրատվության շնորհիվ շուրջ 115 երեխա հնարավորություն կունենա ապրել բարեկեցիկ պայմաններում: 

«Երախտապարտ ենք մեր բարեկամ Սամվել Կարապետյանին, ով տարիներ շարունակ սատարում է Հիմնադրամի նախաձեռնություններին: Հուսով եմ, շատ հայորդիներ կհետեւեն նրա օրինակին»,- ասում է Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Հեռուստամարաթոն 2015-ը կմեկնարկի նոյեմբերի 26-ին, ժամը 22:00-ին:

Լուսանկարը՝ Forbes.ru-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter