HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը հայտնաբերեց համակարգչային հարձակումներ կատարողին

Նոյեմբերի 4-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է ստացվել ընկերություններից մեկին պատկանող սպորտային խաղադրույքների կայքերի նկատմամբ համակարգչային հարձակում կատարելու և ընկերությանը նյութական վնաս պատճառելու մասին:

Փաստի առթիվ ՀՀ քր. օր.-ի 253 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կազմակերպել է 1988 թ. ծնված Ավթանդիլ Ա.-ն: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:

Պարզվել է նաև, որ վերջինս համակարգչային մեկ այլ հարձակում էր կատարել մեկ այլ ընկերությանը պատկանող կայքերի նկատմամբ՝ դարձյալ պատճառելով նյութական վնասներ:
Ավթանդիլ Ա.-ն ձերբակալված է: Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ նրա հանցակիցներին պարզելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter