HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսիայում շարունակվում է արտակարգ դրությունը. երկրի սահմանները փակվել են (թարմացվող)

14:17 Ֆրանսիայի նախագահ Օլանդը երկրում եռօրյա սուգ է հայտարարել եւ երկուշաբթի խորհրդարանի եւ Սենատի նիստ հրավիրել:

14:03 Երեկ երեկոյան Փարիզում եւ փարիզյան շրջանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների արդյունքում, որոնք, ըստ «Ֆրանս 24»-ի, ավելի քան 120 մարդու կյանք են խլել, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը արտակարգ դրություն է հայտարարել եւ փակել երկրի սահմանները: «Մենք պետք է վստահ լինենք, որ ոչ մեկ չի կարողանա մտնել մեր երկիր՝ ահաբեկչական գործողություն իրականացնելու համար, իսկ նրանք, ովքեր մասնակցություն են ունեցել արդեն իրականացված ահաբեկչությանը, չեն կարողանա դուրս գալ»,- հեռուստատեսային ելույթում ասել է Ֆրանսիայի նախագահը: Նա ժողովրդին համախմբման կոչ է արել եւ ասել, որ Ֆրանսիան անողոք պայքար է մղելու ահաբեկչության դեմ:

Լուսանկարը՝ www.lesechos.fr

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter