HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավելի քան 1 մլն դրամի վնաս է հասցվել շրջակա միջավայրին

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 09–13.11.2015թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 300.0հազ.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 1.03 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:      

Մասնավորապես` 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 

 Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված 3 գործի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 1.0մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի  տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ  վարչական տուգանքի  որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում 

Գեղարքունիքի տարածքային բաժնի շրջայցերի ընթացքում հայտնաբերած խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հզ.դրամ վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դրամ շրջակա միջավայրին հասցված վնաս:                                                                                                                                                                                                         Ապօրինի որս

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության և Երևանի տարածքային բաժնի   կողմից համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 99.5կգ /186հատ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել Երևանի Ն.Տիգրանյանի անվան տեսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց, «Զատիկ» Երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ, Ա. և Պ. Աբրահամյանների և Նոր-Նորքի բարեգործական ճաշարաններ, «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ:  

Լոռու տարածքային բաժնի   կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ 25 հատ «սիգ» տեսակի  ձուկը սահմանված կարգով  հանձնվել է  Վանաձորի մանկատուն:

Շիրակի տարածքային բաժնի   կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ 9.0 կգ./18 հատ/ «սիգ» տեսակի  ձուկը սահմանված կարգով  հանձնվել է  Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 500.0հազ. դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter