
Ազգային ժողովում մեկ րոպե լռությամբ հարգեցին Լիբանանում և Ֆրանսիայում զոհված քաղաքացիների հիշատակը
Լիլիթ Թադևոսյան
Այսօր ՀՀ ԱԺ-ում հերթական քառօրայի աշխատանքներն սկսելուց առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել Ֆրանսիայում և Լիբանանում ահաբեկչության հետևանքով զոհ դարձած քաղաքացիների հիշատակը:
«Նոյեմբերի 13-ին Փարիզում, իսկ ավելի վաղ Բեյրութում տեղի ունեցած արյունոտ ահաբեկչությունների հետևանքով կան բազմաթիվ զոհերե ու վիրավորներ: Մենք խստորեն դատապարտում ենք այդ անմարդկային գործողությունները և և մերժում ահբեկչության ցանկացած դրսևորում: ՀՀ ԱԺ-ի անունից մեր անկեղծ վշտակցությունն ու զորակցությունը հայտնելով ֆրանսիացի և լիբանանցի մեր գործընկերներին՝ Ֆրանսիայի և Լիբանանի բարեկամ ժողովուրդներին, խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել ահաբեկչության զոհերի հիշատակը»,- իր խոսքում ասաց Գալուստ Սահակյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել