HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անհրաժեշտ է ձերբազատվել ու զերծ մնալ որևէ տեսակի կարծրատիպային համոզումներից

Շատ հետաքրքիր է, թե ինչպես են ճգնաժամային պահերին ու նաև տիրապետող մեդիա քարոզարշավների արդյունքում հանդես գալիս մարդու իրավունքներին անհարիր վտանգավոր գաղափարներ, և դրանք մտածված կերպով տարածվում են։

Այսօր Ֆրանսիայի իշխանությունների հրահանգով սկսվել են ռմբակոծությունները Սիրիայում։ Զարգացած երկրներում իշխանությունները նմանօրինակ քաղաքականության չեն դիմում առանց իրենց հանրային կարծիքի նախապատրաստության։ Սրա օրինակներն են ԱՄՆ-ում Բուշ հոր և Բուշ որդու՝ Իրաքի վրա հարձակումները։

Անհրաժեշտ է զգոնություն և ողջամտություն, մեզ հրամցվող տեղեկատվության բազմակողմանի ու խորքային վերլուծության հրամայականը ճգնաժամային օրերին։ Մարդու իրավունքների գաղափարի կրողների, ազատության, արդարության, հավասարության և սոլիդարության համակրողների անգործությունը միայն ու միայն խթանում է նմանօրինակ վտանգավոր և պարարտ հող ունեցող մտքերի ու գաղափարների տարածումը, որ պետք են աշխարհաքաղաքական ամենաանմարդկային քաղաքականությունների իրականացման համար: Նրա զոհն են պարզ մարդիկ՝ երեխաներ, կանայք, տղամարդիկ, տարեցներ, զանազան փոքրամասնություններ, ժողովուրդներ և ազգեր։ Դրանից շահում է հիմնականում մի իշխող փոքրամասնություն՝ նյութական ռեսուրսների և իշխանության ընդլայնման իմաստով։

Անհրաժեշտ է ձերբազատվել ու զերծ մնալ որևէ տեսակ կարծրատիպային համոզումներից․ մարդու իրավունքերի արժեհամակարգում մարդը համարվում է բարձրագույն արժեք, նրա արժանապատվությունը և իրավունքները համարվում են բարձրագույն արժեք, և դա՝ անկախ նրա սեռից, ռասայից, տարիքից, ծագումից և այլ հատկանիշներից։ Մենք յուրաքանչյուրս տարբեր ենք մեր նախասիրություններով, մեր արժեհամակարգով, վարքագծերով և այլն, սակայն յուրաքանչյուրս ՀԱՎԱՍԱՐԱՊԵՍ ԱՐԺԵՔ ենք մեր ՄԱՐԴ լինելու հանգամանքով:

Իսկ ISIS-ի նման կառույցների քաղաքական գաղափարախոսությունը հենց նրանով է վտանգավոր, որ մարդուն չի համարում արժեք, եթե այդ մարդը իրենց համոզումների կատեգորիայում չի գտնվում։

Ֆրանսիայի ժողովուդը, ինչպես բոլոր ժողովուրդները, բազմազան է։ Այսօր Ֆրանսիայում կան մարդիկ ու քաղաքացիներ, ովքեր պայքարում են, որ հենց այդ մարդու իրավունքները հարգվեն և պաշտպանվեն իրենց հանրային կառավարիչների կողմից և չսահմանափակվեն դեմագոգիայի և այլնի պատճառաբանությամբ: Նրանք համարում են, որ, այո, իրենց կառավարողները սխալ քաղաքականություն են վարում և չեն արտահայտում մարդու իրավունքները զանազան բնագավառներում՝ սոցիալական, տնտեսական, մշակութային, նաև՝ քաղաքական ու քաղաքացիական իրավունքերը հավասարապես չեն կիրառվում բոլորի հանդեպ, մարդիկ դասակարգվում են ըստ իրենց բնակավայրի, հարստության չափի, մաշկի գույնի, սեռի և այլն։

Իսկ այս ահռելի անմարդկային ահաբեկչության ակտերը նաև որոշ չափով կապ ունեն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության հետ, որ մարդու իրավունքներին այդքան էլ հարիր չէ։ Կապ ունեն նաև Ֆրանսիայում անարդար սոցիալ-տնտեսական քաղաքականության հետ, որ պարարտ հող է պատրաստում այդ կազմակերպության անմարդկային գաղափարախոսությանը համակրելու և ֆրանսիացի երիտասարդների՝ դրան անդամակվելու համար։

Այս ահաբեկչական կազմակերպությունները ծնունդն են և վերածվել են ռեալ ՀՐԵՇԻ այսպես կոչված՝ քաղաքակիրթ աշխարհի արտաքին քաղաքականության արդյունքում, այդ քաղաքականություններն արմատականորեն հակադրվում են իրենց իսկ ժողովուրդների հռչակած ու նվաճած մարդու իրավունքների ու ժողովրդավարական արժեհամակարգին:

Մարդը, նրա իրավունքներն ու արժանապատվությունը բարձրագույն արժեք են։ Բոլոր ժողովուրդներն ու ազգերը հավասար իրավունք ունեն՝ մարդկային ու անվտանգ միջավայրում ապրելու, ստեղծագործելու ու զարգանալու։  Սոցիալական և մարդկային համերաշխությունն անհրաժեշտ է մեր բոլորի երջանկության համար: 

Մարդու Իրավունքների ու Ժողովրդավարության Ինստիտուտի (ՄԻԺԻ) ֆեյսբուք էջից  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter