HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լ. Զուրաբյանն առաջարկեց բացատրություն պահանջել Ա. Աշոտյանից՝ դպրոցներում քարոզչական հավաքների վերաբերյալ

Լիլիթ Թադևոսյան
Այսօր ԱԺ-ում  ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզրշավի շրջանակներում իրենք բազմաթիվ բնակավայրերում ժողովրդի հետ հանդիպումներ են ունենում և ամենուրեք տեղեկություններ են ստացել, որ դպրոցներում ուսուցիչներին եւ ծնողներին ստիպում են հավաքներ անցկացնել և «այո» քվեարկելու քարոզ են անում:
«Քանի որ և՛ դուք և՛ մեծամասնության բազմաթիվ խումբ պատգամավորներ բազմիցս հայտարարել եք այստեղ, որ կարևորում եք Սահմանադրական  հանրաքվեի լեգիտիմությունը, չե՞ք կարծում, որ ճիշտ կլիներ նախարար Արմեն Աշոտյանից ԱԺ-ի անունից հենց հիմա բացատրություն պահանջել, առավել ևս, որ սա իր կողմից պաշտոնական դիրքի չարաշահման արդեն երկրորդ դեպքն է: Եթե հիշենք նաև իր՝ իշխող կուսակցության փոխնախագահի մասնակցությունը Հանրային հեռուստատեսության բանավիճային հաղորդման վարողի դերում, ինչը խախտում է Հանրային հեռուստատեսության անկողմնակալության և հավասարության սկզբունքը»,- ասաց Զուրաբյանը:
Արձագանքելով՝ Գալուստ Սահակյանն ասաց, որ կստուգեն այդ տեղեկությունները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter