Փարիզի ահաբեկչությունն իրագործել է երեք խումբ. իրավապահները ոչ բոլորի ինքնությունն են բացահայտել
Երկուշաբթի առավոտյան Փարիզի դատախազը հայտարարել է, որ երկու նոր կամիկաձեի ինքնություն է հաստատվել, որոնք մասնակցել են Փարիզում եւ Սեն Դենիում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին: Մոտ 150 հարցաքննություն է իրականացվել նախորդ գիշեր Ֆրանսիայում եւ Բելգիայում:
Փարիզի «Ստադ դե Ֆղանս» մարզադաշտի մոտ մահացած կամիկաձեներից մեկի դիակի մոտ գտնվել է սիրիական անձնագիր, որը, ենթադրվում է, պատկանել է կամիկաձեին: Անձնագրում պատկերված անձի անունն է Ահմադ Ալ-Մոհամադ, ծնված 1990թ. Սիրիայում: Հունական իշխանությունները հայտնել են, որ այս անձը Հունաստան է եկել այս տարվա հոկտեմբերին Թուրքիայից՝ Լերոս կղզիով եւ հատել է հունական սահմանը՝ անցնելով Սերբիա: Սերբիայում վերջինս որպես փախստական ապաստան է խնդրել, ապա միացել Խորվաթիայում գտնվող փախստականների ճամբարին, այնտեղից էլ անցել Հունգարիա: Սակայն Ֆրանսիայի արդարադատության նախարար Քրիստիան Տոբիրան հայտնել է, որ գտնված անձնագիրը կեղծ է եւ նրա ու կամիկաձեի կապը պետք է վերանայել:
Երկրորդը Բատակլան համերգասրահում գործած եւ մահացած կամիկաձեն է՝ Սամի Ամիմուր (Samy Amimour), 28 տարեկան, ծնված Փարիզում եւ ծագումով Դղանսի շրջանից: Նրան մեղադրանք էր առաջադրված դեռեւս 2012-ին՝ ահաբեկչական հանցավոր խմբավորման հետ առնչության համար, իսկ 2013-ին նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել:
Հետաքննությունը հայտնել է ահաբեկչական այս գործողություններում ներգրավված երեք եղբայրների մասին՝ Իբրահիմ Աբդեսլամ (Ibrahim Abdeslam)՝ կամիկաձեներից մեկը (մահացել է), Մոհամեդ Աբդեսլամ (Mohammed Abdeslam), որը ձերբակալվել է Բելգիայում, եւ երրորդը՝ Սալահ Աբդեսլամ (Salah Abdeslam), որին որոնում են: Նա փնտրվում է որպես «խիստ վտանգավոր» անձնավորություն:
Երկու այլ կամիկաձեի ինքնությունն ավելի վաղ էր բավահայտվել՝ Բիլալ Հադֆի (Bilal Hadfi), 20 տարեկան, ֆրանսիական քաղաքացիությամբ, բայց հաստատված Բելգիայում, որը ցատկել է մարզադաշտ, եւ Օմար Իսմայիլ Մոստեֆայ (Ismaël Omar Mostefaï), 29-ամյա ֆրանսիացի, որը մասնակցել է Բատակլան համերգասրահի ահաբեկչությանը եւ մահացել:
Ֆրանսիական մամուլի հաղորդմամբ՝ ահաբեկիչների երեք խումբ է գործել, ընդհանուր առմամբ՝ 13 մարդ, որոնցից 7-ը մահացել է, երեքը փնտրվում են, երեքը ձերբակալված են (կասկածվում են):
Նախնական տեղեկություններով՝ 129 մարդ է սպանվել, 350-ը՝ վիրավորվել նախորդ ուրբաթ երեկոյան փարիզյան ահաբեկչության ժամանակ: Այսօր կեսօրին ամբողջ Ֆրանսիայում լռության մեկ րոպե է հայտարարվել՝ ի հիշտակակ ահաբեկչության զոհերի:
Կիրակի երեկոյան Ֆրանսիան 20 ռումբ է գցել Սիրիայի արեւելքում Իսլամական պետության կենտրոնը համարվող Ռաքքա քաղաքի վրա՝ ոչնչացնելով հրամանատարական մեկ դիրք եւ ուսումնական ճամբարը:
Լուսանկարը՝ heavy.com-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել