HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանի կողմից բռնաբարություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Քաղաքացի Ա. Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ամուսնու հետ վիճաբանելուց հետո, դուրս է եկել տանից և զբոսնել: Գիշերվա ժամին հանդիպել է ոստիկանության աշխատակիցներին և նրանց ուղեկցությամբ գնացել է ոստիկանության բաժնի վարչական շենք, որտեղ վերջիններս իրեն հարցեր են ուղղել տանից հեռանալու պատճառների մասին, ապա առաջարկել են վերադառնալ տուն, սակայն ինքը հրաժարվել է: Այնուհետև ինքը դուրս է եկել ոստիկանության բաժնի վարչական շենքից, շարունակել է զբոսնել, որի ընթացքում իրեն է մոտեցել ոստիկանության ծառայողը և առաջարկել է միասին գնալ սրճելու: Ինքն ընդունել է առաջարկը, ոստիկանության ծառայողի հետ գնացել հյուրանոցային համալիր, որտեղ վերջինս իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:

Քաղաքացի Ա. Կ.-ի հաղորդման հիման վրա՝ բռնաբարության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: 

Մեկնաբանություններ (1)

Հասմիկ
սուրճը խմում են սրճարանում, ոչ թե հյուրանոցում՝ ուր գնալը ենթադրում է համաձայնություն եւ ոչ թե բռնություն...ոստիկանից օգնություն էր ակնկալում՝ ստացավ, ուրեմն ինչու է բողոքում... պատճառն այլ է... կներեք չէի ուզում մեղադրել, բայց սա է ճշմարտությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter