HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարզվել է Սյունիքում առանձնապես խոշոր չափի գողություն կատարած անձի ինքնությունը

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական միջոցառումների արդյունքում  պարզվել է Կապանում  առանձնապես խոշոր չափի գողություն կատարած անձի ինքնությունը:

2015 թվականի հուլիսի 25-ից մինչև հուլիսի 30-ն ընկած ժամանակահատվածում առերևույթ  հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, մուտքի դուռը հարմարեցված առարկայով բացելու եղանակով, ապօրինի մուտք է գործել Կապանի բնակարաններից մեկը և հափշտակել տարբեր տեսակի ոսկյա և արծաթյա զարդեր, բջջային հեռախոսներ և դյուրակիր համակարգիչ: Տուժած բնակչուհուն պատճառված նյութական վնասը գնահատվել է 3.730.000 ՀՀ դրամ։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկվել են մեծածավալ քննչական գործողություններ, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են հետքեր, վերցվել փորձանմուշներ, օրենքով սահմանված կարգով պահանջվել և ուսումնասիրվել քրեական գործով հետաքրքրություն ներկայացրած հեռախոսահամարների վերծանումները։ Քննիչի կողմից կատարված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ևս Կապանի բնակիչ է։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ Կապանի բնակիչ Վ.Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1-րդ կետերով, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter