HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի ոռոգման համակարգի խնդիրներն ու բարելավմանն ուղղված աշխատանքները

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն ընդունել է Ոռոգման համակարգի բարելավման ծրագրի իրականացման առաջընթացի վերանայման նպատակով Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի առաքելության պատվիրակությանը:

Առաքելության աշխատանքային խմբի ղեկավար ջրային պաշարների գծով ավագ մասնագետ Վինսթոն Յունը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարևորել է պետության անմիջական մասնակցությունը ջրային կառավարման ոլորտի խնդիրների լուծման հարցում: Հայաստանը՝   ջրօգտագործողներին պետական աջակցություն մատուցելու հարցում օրինակելի երկիր համարելով՝ նա նշել է, որ շատ առաջադեմ երկրներում պետական հոգածությունը բացակայում է:

Կողմերը քննարկել են առաջիկայում  ոռոգման համակարգի բարելավմանը նպաստող ծրագրային առաջնահերթությունները, մասնավորապես՝  որոշ համայնքներում մեխանիկական ոռոգումն ինքնահոսով փոխարինելու, ջրհան կայանների հեռացնող ջրանցքների բարելավման  և մի շարք այլ հարցեր:

Արձանագրվել է, որ ծրագրի շրջանակներում մինչև տարեվերջ ավարտվելու է Մեղրիի ինքնահոս համակարգի կառուցումը, ընթացքի մեջ են  Գեղարդլաճի ինքնահոս համակարգի կառուցման աշխատանքները: Մեղրիի ինքնահոս համակարգում ավարտվել  է մագիստրալի խողովակաշարի կառուցումը՝ 8,64կմ երկարությամբ, մի նչև տարեվերջ կառուցվելու է 35,3 կմ երկարությամբ Ձախ ճյուղի մագիստրալի խողովակաշարի կառուցումը:

Ջրհան կայանների հեռացվող ջրանցքների վերականգնման ենթաբաղադրիչով նախատեսվում է մինչև հաջորդ տարվա դեկտեմբերը վերականգնել 13 ջրանցք: 2015 թվականին նախատեսվում է Համաշխարհային բանկի հետ  իրականացնել շուրջ 10 մլրդ ՀՀ դրամ արժողությամբ  ծրագրեր:

Քննարկվել է նաև մի շարք համայնքներում ինքնահոս համակարգի կառուցման ծրագրեր: Երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել համայնքներում ինքնահոս համակարգի կառուցումը համադրել համայնքի բնակիչների համար բարենպաստ գործարար և տուրիստական ոլորտների հետ՝ բացառելով շահերի բախման որևէ  հավանականություն:

Այս համատեքստում անդրադառնալով Քաղցրաշեն համայնքի որոշ բնակիչների բարձրաձայնած մտահոգություններին՝ կոմիտեի նախագահը հավաստիացրել է, որ մինչ ծրագրի մեկնարկը պատրաստ է ցանկացած ձևաչափի քննարկումներ ունենալ քաղցրաշենցիների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter