HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճոճանակներ՝ հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների համար

Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգավածի այգում, ինչպես նաև Շենգավիթ վարչական շրջանի «Շողակաթ»-ի այգում հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների համար ճոճանակներ են տեղադրվել։ Սա արդեն 5-րդ նմանատիպ ծրագիրն է, որ իրականացվում է Երևանի Ինթերնեյշնալ Ռոտարի ակումբի հետ համագործակցության շրջանակում։

Հատուկ նախագծով և չափանիշներով պատրաստվող ճոճանակները տեղադրվում են վերջին երկու տարիներին վերանորոգված ու մանկական մարզական խաղ-գույքով համալրված զբոսայգիներում։

Երևանի Ինթերնեյշնալ Ռոտարի ակումբի քարտուղար Արթուր Միրոյանը նշել է, որ ծրագիրը կյանքի կոչելուն աջակցել են նաև Հայաստանում ՄԱԱԶԿ-ի ծրագիրը, ինչպես նաև Գլենդելի «Ուրբաթ» ակումբը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter