Նոր փոստային բացիկ՝ նվիրված նախագահի մրցանակին
2015 թվականի նոյեմբերի 17-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին արժանացած անձանց նվիրված փոստային բացիկի և հատուկ ծրարի մարման արարողությունը:
Մարման պաշտոնական արարողությանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:
Տեխնիկական տվյալներն են.
Անվանական արժեքը՝ 240 ՀՀ դրամ
Տպաքանակը՝ 500 հատ
Դիզայներ` Վահագն Մկրտչյան
Տպարանը՝ AMPG Group, Հայաստան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել