HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական ընկերությունները կարող են արտահանել իրենց արտադրանքը Ռուսաստան

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում նոյեմբերի 17-ին հանդիպել է ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետ Սերգեյ Դանկվերտին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայկական ընկերությունների՝ ԵԱՏՄ պահանջներին համապատասխանեցման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները: Ռոսսելխոզնադզորը բարձր է գնահատել 2015 թվականի ընթացքում ՍԱՊԾ-ի կողմից այս նպատակով կատարված քայլերն ու ջանքերը։ Արմեն Հայրապետյանը վստահեցրել է, որ այդ աշխատանքները կշարունակվեն նաև հետագայում: Այս մասին հայտնում են ՍԱՊԾ-ից:

Հիմք ընդունելով վերոնշյալը` ընդգծվել է որ հայկական ընկերությունները որոնք ՍԱՊԾ-ի կողմից գնահատվել են ԵԱՏՄ պահանջներին ու նորմերին համապատասխանող, կարող են արտահանել իրենց արտադրանքը Ռուսաստանի Դաշնություն:

Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող կենդանական ենթահսկման ապրանքների սերտիֆիկացման հարցը, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ-երկրների միջև այս ենթախմբի ապրանքատեսակների տեղափոխման լիարժեք հետագծելիությունը։

Այս նպատակով Ռոսսելխոզնադզորն առաջարկել է կիրառել ռուսական տեղեկատվական Արգուս և Մերկուրի համակարգերը, որոնք կարող են լուծել խնդիրը՝ ԵԱՏՄ երկրների համար դառնալով միասնական տեղեկատվական համակարգ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter