
Ըստ Ա.Սարգսյանի` դեպի Բաղրամյան 26 ճանապարհն անցնում է Ազատության հրապարակի միջով (լրացված)
Այս պահին ելույթ է ունենում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա նշեց, որ հաղթանակի հիմնական գրավականը ժողովրդի մասնակցությունն է շարժմանը: Իսկ շարժումն իր առաջ մեկ օրվա խնդիր չի դրել, և ինչքան պետք լինի, մարդիկ կհավաքվեն:
Արամ Սարգսյանի խոսքերով` այս և մյուս հանրահավաքներին գիտակցված ու պատաճանաչ մասնակցությունը իշխանություններին ստիպելու է մտածել, որ այս երկրում լուրջ խնդիրներ կան:
Նա նշեց, որ ժողովրդի հավաքական շարժումը ճնշել հնարավոր չի լինելու, և իշխանությունը ստիպված պետք է գնա քայլերի, ինչը հանգեցնելու է իշխանական բուրգի կազմաքանդմանը:
Արամ Սարգսյանն ասաց, որ ժողովուրդը նորից է մտնելու Ազատության հրապարակ, և դա է ճանապարհը, որ տանելու է Բաղրամյան 26: Թե երբ և ինչպես` նա չմանրամասնեց:
Ըստ Ստեփան Դեմիրճյանի` ժողովրդի համբերության բաժակը լցվել է
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն իր ելույթում նշեց, որ իշխանությունների գործողությունների հետևանքով երկիրը հայտնվել է աղետալի վիճակում, և ժողովուրդն արտագաղթում է:
Նրա խոսքով` երկրում պայթյունավտանգ իրավիճակ է, և ժողովրդի համբերության բաժակը լցվել է: «Մեր նպատակը օրինական ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելն է»,- ամփոփեց Ստեփան Դեմիրճյանը:
Մեկնաբանել