HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երվանդ Զախարյանը կարծում է, որ հոսանքի սակագնի իջեցում հնարավոր չի

Լիլիթ Թադևոսյան

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց ուղղելով Կառավարությանը՝ ցանկացավ իմանալ, թե հնարավոր է հոսանքի սակագնի իջեցում:

«ՀԷՑ-ի վաճառքից հետո մեկ ամսվա ընթացքում միայն Երևանում շուրջ120 միլիոն դրամ կորստից, ստվերից գումար է ավելացել վճարումների մեջ և, դա մոտավորապես կազմում է  3 միլիոն կիլովատ ժամ: Կորուստները քչացել են: Մեր նախնական հաշվարկներով կորուստները հանրապետությունում 2-3 տոկոս կրճատվելու հիմք կա: Եվ տվյալներն այսպիսին են մեկ տոկոս կորուստների կրճատումը 2,5 միլիարդ դրամ է:  Մեկ տոկոս կրճատումը 5,5 միլիոն դոլար է և այս հաշվարկից ելնելով՝ տարեկան կարող է 18 միլիոն դոլար ստվերից ու կորուստներից քչանա և մուծումներ արվի: Ես կարծում եմ, որ սա հիմք է հանդիսանում միայն Երևանի դեպքում մոտ 2 դրամ սակագինն իջնել: Իսկ հանրապետության  կտրվածքով 4 դրամ կարող է  իջնել: Իսկ սրան գումարած այն, որ գազը սահմանին առնում ենք  165 դոլարով և գազի գինը սահմանին 13 տոկոսով իջել է:  Ինչպե՞ս է գտնում Կառավարությունը նշածս գործոնների հիման վրա հայտ ներկայացնել՝ հոսանքի գինն իջեցնելու համար»,- հարցրեց Արամ Մանուկյանը:

Պատասխանելով՝ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ասաց, որ դա հնարավոր չեն համարում, որովհետև իր խոսքերով՝ պատգամավորի կողմից հայտարարված կորուստների կրճատումը հիմնավորված ու փաստաթղթավորված չեն, և եթե անգամ կան կորուստներ, ապա դրանք չեն հաստատվում այն նորմատիվներին, որոնք հաստատված են ՀԾԿՀ-ի կողմից:

«Եվ եթե այսօր կա հնարավորություն կորուստների իջեցման, որում մենք համոզված ենք,  ապա դա  կնվազեեցնի Էլեկտրական ցանցերի կուրուստները և վնասները, այդ մասով սակագների վերանայման հնարավորություն չկա:  Ինչ վերաբերում է գազի արժեքին, ապա 2015 հունվարի մեկից, մինչև տարվա վերջ նախատեսված և հաստատված է 165 դոլար՝ 1000 խմ գազի համար, առաջացած գումարները մնացել են Արմենիա ընկերության տրամադրության տակ, որպեսզի  կարողանան փոխհատուցել դրամ-դոլար համարժեք փոփոխություններին, և նաև այդ միջոցների մի մասը ծախսվեն անհրաժեշտ այն աշխատանքների վրա, որոնց միջոցով հնարավոր կլինի ապահովել արդյունավետ և թափանցիկ գազամատակարարում Այս պատճառներից ելնելով այսօր էլ սակագների վերանայման հնարավորություն չկա»,- ասաց նախարարը:

Արձագանքելով Արամ Մանուկյանն ասաց, որ գոնե նախարարը հաստատեց, որ կորուստները քչանում են:

«Կորուստները չափից դուրս շատ են, գոնե հիմա պատրաստ եք գնալու այդ գործի հետևից՝ տեսնեք էդ ովքեր են էդ վատ կազմակերպիչները, որ տուժել է քաղաքացին, որ հանցագործություն է կատարվել, որ գողություն են կատարել: Ակնհայտ է  չէ՞, որ գողություն է արվել»,- ասաց Արամ Մանուկյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter