Ես որևէ կապ չունեի ձեր այդ շոուների հետ. վարչապետը՝ քարոզարշավում իր մասնակցության մասին
Լիլիթ Թադևոսյան
ՀԱԿ խմբակցության ղեկավար «Ոչ»-ի շտաբի պետ Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղելով վարչապետ Հովիկ Աբրահամյանին․ «Երբ դուք նշանակվեցիք «Այո»-ի քարոզարշավի շտաբի պետ, ձեր հետ միասին նախարարներն ու բոլոր մարզպետները, մենք արդեն ունեցանք մտավախություններ, որ չնայած դա օրենքի խախտում չէր ֆորմալ, բայց դա հստակ ազդակ էր, որ դուք կօգտագործեք ադիմինստրատիվ ռեսուրսը՝ խոչընդոտելու համար մարդկանց ընտրելու իրավունքը։ Պարզվեց, որ այդ սպառնալիքները լրիվ արդարացված են: Կառավարության անդամների ու մարզպետների հրահանգով պետական հիմանարկների, դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների և այլ պետական հիմնարկների աշխատողներին հրահանգ է տրված, որ նրանք կազմեն հատուկ ցուցակներ՝ այո քարոզելու համար, մարդկանց վրա գործադրում են կոնկրետ ճնշումներ: 149 հոդված կա նման ճնշուների համար, այսինքն պաշտոնեական դիրքը չարաշահելով՝ մերժել կամ խոչընդոտել ընտրական իրավունքը, դա նշանակոմ է, որ զանգվածաբար մարդկանց դրդում ենք հանցագործության, որի համար հասնում է 2-5 տարի ազատազրկում: Զանգավածաբար հազարավոր մարդկանց մի դարձրեք հանցակից՝ այս սահմանադրական հանրաքվեի կեղծմանը»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Պատասխանելով՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ինքը բոլորին խնդրում է այս հարթակը չդարձնել անհիմն խոսակցությունների հարթակ:
«Լսել են տեղեկատվություն. մի կոնկրետ փաստ բերեք, որ մենք հետամուտ լինենք ու պատասխանատվության ենթարկենք»,- ասաց վարչապետը:
Արձագանքելով՝ Լևոն Զուրաբյանն ասաց, որ շատ հստակ մի բան կա, որ այս գործընթացի մեջ ընդգրկված են տասնյակ հազարավոր մարդիկ, բոլորը տեղյակ են թե ինչ է կատարվում, և հիմա եթե հարց է դրվում, թե ինքն է ճիշտ թե վարչապետը, ապա բնակչությունը գիտի՝ ով է ճիշտն ասում, ինքը, թե վարչապետը:
«Երբ գտնենք այն համարձակ մարդուն ով պատրաստ է ձեր բռնաճնշումներին դիմակայել, ուրեմն վստահ եղեք մենք այդ մարդկանց կբերենք ասպարեզ: Դուք ստեղծել եք մի ահաբեկչական համակարգ բռնաճնշումների, որ եթե մարդիկ գնան նման համարձակ քայլերի, ապա և՛ քրեական պատասխանատվության կենթարկվեն ձեր բռնաճնշումների ապարատի կողմից, և՛ կկորցնեն իրենց աշխատանքը: Հուսով եմ՝ նման համարձակ մարդիկ կգտնվեն,- ասաց Զուրաբյանը:
Ի պատասխան Հովիկ Աբրահամյանը խնդրեց մեր ժողովրդի համարձակությունը չդնել կասկածի տակ:
«Ես հորդորում եմ իմ հայրենակիցներին, եթե որևէ մեկ համայնքի ղեկավար, մազրպետ նման որևէ հարցով ճնշում է գործադրում ընտրողների վրա, թող դիմեն անձմաբ վարչապետին: Ես խոստանում եմ լինել շատ օբյեկտիվ և պատասխանատվության ենթարկել նման մարդկանց: Որևէ ցուցում «Այո»-ի շտաբի կողմից չի գնացել որևէ տեղական շտաբի, որ մարդկանց ստիպեն գնալ հանրաքվեին մասնակցել ու ասել այո: Անհասկանալի է «Ոչ» քարոզչության շտաբի հայտարարությունը իմ հետ կապված, որ ես այցելել էի Արագածոտնի մարզ:
Ընդհանրապես ես որևէ կապ չունեի ձեր այդ շոուների հետ: Ես այցելել էի քամուց հետո առաջացած իրավիճակին ծանոթանալ տեղում և ընդհանրապես իմ ամբողջ խոսակցությունը ձայնագրվել է լրագրողների կողմից, ես որևէ բառ «Այո»-ի հետ կապված հնչեցրե՞լ եմ կամ որևէ թեմա քննարկե՞լ եմ որևէ քաղաքացու հետ, որ ես եկել եմ քարոզելու»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել