
Արցախում նոր եկեղեցի կկառուցվի
«Գրանդ Հոլդինգ» ՍՊԸ-ի սեփականատերեր Կարեն և Միքայել Վարդանյանները 30-ական միլիոն ՀՀ դրամ կնվիրաբերեն «Հայաստան» համահայկական հիմնադրամին` Արցախում եկեղեցի կառուցելու նպատակով:
Այս մասին տեղեկացնում է հիմնադրամը և հիշեցնում, որ Վարդանյան ընտանիքի համաֆինանսավորմամբ ԼՂՀ Մարտունու շրջանի Գիշի գյուղում երկհարկանի դպրոց է կառուցվել` նախատեսված 300 աշակերտի համար և իրականացվել զարգացման տարբեր ծրագրեր Տավուշի մարզում և Արցախում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել